Տոմսկի 35-ամյա բնակիչ Ալեքսեյը գետում լողալուց հետո վարակվել է վտանգավոր Pseudomonas aeruginosa մանրէով։ Վարակից կարճ ժամանակ անց նրա մոտ զարգացել է ականջաբորբ, հեմատոմա և բարձր ջերմություն, որն ավելի քան 10 օր չի իջել։

 

Բակտերիան դիմացկուն է շատ հակաբիոտիկների նկատմամբ, ինչի հետևանքով բուժումը ձգձգվել է։ Տղամարդը երկու շաբաթ չի լսել ձախ ականջով, իսկ այտուցված ծնոտը նույնիսկ խանգարել է ծամել։

Չնայած գետում լողալը թույլատրված էր, դեպքը կրկին ցույց է տալիս բնական ջրերում լողալու հնարավոր ռիսկերը։