Քիչ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել՝ նշելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ձերբակալություններ են իրականացնում Վ. Դվին համայնքում։ Նա նշել էր, որ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց բերման են ենթարկում։
MediaHub-ը ՆԳՆ Ոստիկանությունից հետաքրքրվեց, թե ո՞րն է քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառը։
Ի պատասխան մեր հարցի՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը նշեց՝ խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում:
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ երկու համայնքի բնակիչները ծեծկռտուք են ունեցել, որին մասնակցել է նաև Արևշատ համայնքի ղեկավարի որդին, որը մեր տեղեկություններով՝ այժմ հիվանդանոցում է։
Նարե Գնունի