Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։

 

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար նախարարությունը հորդորում է խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Հիշեցում՝ անտառային տարածքներում արգելվում է.
 

 

❌ Կրակ վառել


❌Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել


❌Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել


❌Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ: