Ռուսաստանի Ուֆա քաղաքի «Պեչկի-Լավոչկի» ծերանոցում բացահայտվել են սարսափելի խախտումներ, գրել են ԶԼՄ-ները։

Հաստատությունում թոշակառուներին ծեծել են, կապել, զրկել սննդից և փաթաթել վերմակներով՝ որպես «պատիժ»։

Նախկին աշխատակիցներից մեկը պատմել է, որ տարեցներին նվաստացրել են, կերակրել ժամկետանց մթերքներով կամ զրկել սննդից՝ մատնելով սովամահության։ Այս ամենին մասնակցել է նաև հաստատության տնօրենը։

Blog Image

 

Ծերանոցում մի կնոջ փաթաթել են վերմակով, մահճակալից նետել հատակին։ Հարազատները կնոջը տուն են տարել, սակայն նա մի քանի օր անց մահացել է։ Ծերանոցի աշխատակիցները պնդել են, թե կինը «խելագարվել է»։