Հաղորդավար, շոումեն, հումորիստ Գրիգ Գևորգյանը Հանրային հեռուստատեսության եթերում, սեփական հաղորդման ժամանակ հայհոյանքի ժեստ է ցույց տվել։
Հանրային հեռուստատեսությունը, որը ֆինանսավորվում է հարկատուների գումարներով և կոչված է ծառայելու հասարակության շահերին, պետք է հանդես գա բարձր էթիկական ստանդարտներով։ Եթերում Գևորգյանի ցուցադրած հայհոյանքի ժեստը խախտում է ոչ միայն մասնագիտական վարքագծի նորմերը, այլև ազդում է հանրային համակեցության մշակույթի վրա։
Գրիգ Գևորգյանի վարքագիծը Հանրայինի եթերում ավելին է, քան անհաջող կատակ կամ արտահայտման ազատություն։ Երբ հաղորդավարը, որպես հեռուստատեսային դեմք, իրեն թույլ է տալիս անպատշաճ, վիրավորական ժեստ ուղիղ եթերում, դա ոչ միայն մասնագիտական անպատասխանատվություն է, այլև հասարակական ազդակ, թե կարելի է վերացնել բարոյական սահմանները հանուն «ժամանցի»։
Հանրային հեռուստատեսությունը պետք է հասկանա, որ բարձր վարկանիշը չի արդարացնում բովանդակության անկումը։
Մանրամասները՝ տեսանյութում։