Բիրոբիջանում մայրն ու դուստրը սկանդալային միջադեպի մասնակից են դարձել՝ Wildberries-ի բեռնման կետում կազմակերպելով իսկական ջարդ։

 

 

Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ բեռնման կետի մենեջերը հրաժարվել է սպասարկել նրանց՝ կանանց կողմից նախկինում հնչեցրած վիրավորանքների և բացասական արձագանքների պատճառով։

Իրավիճակը սեփական «արդարության» շրջանակում ձևակերպելով, կանայք որոշել են խնդիրը լուծել բռնությամբ։ Նրանցից մեկը աշխատակցի վրա լազերային սկաներ է ուղղել՝ այն զենքի նման օգտագործելով, իսկ մյուսը ձեռնամարտի է բռնվել։

Ծեծկռտուքի հետևանքով շրջվել է սեղանն ու ավերվել տարածքը։ Տեղացիների խոսքով՝ միջադեպի մասնակիցներից մեկը տեղական դպրոցի տնօրենն է։

Քննություն է ընթանում։