61-ամյա ամերիկացի տղամարդ մահացել է վնասվածք ստանալուց հետո, երբ նրան պարանոցին կապած մեծ մետաղական շղթայով քաշել են ՄՌՏ սարքի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքի Ուեսթբերի քաղաքում, հաղորդում է ABC News-ը։

Ոստիկանության տվյալներով՝ հուլիսի 16-ին տղամարդը առանց թույլտվության մտել է ՄՌՏ սենյակ, երբ հետազոտությունը ընթացքի մեջ էր։ Նրա «պարանոցի շուրջ մեծ մետաղական շղթա կար, որի պատճառով նրան քաշել է սարքի մեջ», - հայտնել է ոստիկանությունը։ Տուժածը հոսպիտալացվել է և մահացել հաջորդ օրը։ Ոստիկանությունը հետաքննություն է վարում։

CBS News-ը, հղում անելով ոստիկանությանը, պարզաբանել է, որ տղամարդը սենյակ է մտել պրոցեդուրայի ժամանակ ազգականի ճիչ լսելուց հետո։

Մասնագետներից մեկը հեռուստաալիքին ասել է, որ տղամարդու իրավիճակում մետաղական շղթան նման է «տորպեդոյի, որը փորձում է հարվածել մագնիսի կենտրոնին»։

Blog Image

Մեկնաբանելով միջադեպը՝ բժիշկ Փայալ Սուդը CBS News-ին ասել է, որ կա մի պատճառ, թե ինչու են բժիշկները նախազգուշական միջոցներ ձեռնարկում ՄՌՏ հետազոտությունների հետ աշխատելիս. «Եթե խոսքը պարանոցի շուրջ շղթայի մասին է, ապա այս դեպքում խոսքը խեղդման հետևանքով առաջացած ցանկացած տեսակի վնասվածքի մասին է։ Օրինակ՝ պարանոցային ողնաշարի վնասվածքներ»։

ՄՌՏ սարքավորումները օգտագործում են ուժեղ մագնիսական դաշտ՝ ներքին օրգանների և հյուսվածքների մանրամասն պատկերներ ստանալու համար։ Սովորաբար, հիվանդներին խնդրվում է սկանավորումից առաջ հեռացնել բոլոր զարդերը և այլ մետաղական առարկաները։