Ափսո՜ս։ Այո՛, ա՜հ մ’ էր սկիզբս, վա՜խ մ’եղավ վախճանս։
 

Կապանի հ.2 ավագ դպրոցը խորը վշտով իր ցավակցությունն է հայտնում դպրոցի նախկին սանի 24-ամյա Արման Պատվականյանի վաղաժամ մահվան կապակցությամբ։

 

Արմանը բոլորիս համար կմնա որպես բարության, ջերմության և համեստության օրինակ։ Մենք միշտ կհիշենք նրան որպես բարի ու սրտացավ աշակերտի, որը հաճախ ժպտում էր նույնիսկ լռության մեջ, իսկ նրա հավերժ ներկայությունը կզգացվի ամենուր։

Խորին ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

Թող քո հոգին անմար ապրի լույսերի մեջ, սիրելի' Արման....