Օմսկի հյուրանոցներից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 16-ամյա աղջիկը, որը գրանցվել էր 37-ամյա տղամարդու հետ, ծննդաբերել է հյուրանոցի սանհանգույցում, ապա նորածնին դրել աղբամանի մեջ։
Հյուրանոցի ադմինիստրատորն ահազանգել է ոստիկանություն այն բանից հետո, երբ սենյակում հայտնաբերել է արյան հետքեր, խցանված լվացարան և սև տոպրակ՝ աղբամանի մեջ, որտեղ գտնվել է նորածինը։ Դժբախտաբար, երեխային փրկել հնարավոր չի եղել։
Նախնական տվյալներով՝ երեխան ծնվել է կենդանի, սակայն ստացել է վնասվածքներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տարվում է նախաքննություն։