Ամառային զորակոչը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15–ը։

Որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։

 

Blog Image

 

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,– նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։