Հարավային Ավստրալիայի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները կապ են հայտնաբերել վիտամին D-ի պակասի և COVID-19-ի ծանր ընթացքի բարձր հավանականության միջև։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS One ամսագրում։
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS One ամսագրում, ընդգրկել է 151 543 մարդու, որոնց բժշկական տվյալները տրամադրվել են բրիտանական Բիոբանկի կողմից։ Գիտնականները պարզել են, որ վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հաճախ են հայտնվել հիվանդանոցում COVID-19-ի պատճառով, համեմատած նրանց հետ, ում մոտ այդ ցուցանիշը նորմայի սահմաններում է եղել։ Առանձնապես արտահայտված է եղել կապը եվրոպական ծագում ունեցող մասնակիցների մոտ։
Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում իմունային պատասխանի կարգավորման գործում և դրա դեֆիցիտը, ինչպես նշում են հեղինակները, կարող է թուլացնել վարակների դեմ օրգանիզմի պաշտպանությունը։ Ասիական և աֆրո-կարիբյան ծագում ունեցող խմբում նույնպես վիտամին D-ի պակասը կապված է եղել կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի հետ, սակայն գիտնականները չեն հայտնաբերել հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման նույնքան ակնհայտ օրինակներ։
Հետազոտողները հիշեցրել են, որ COVID-19-ը շարունակում է ազդել մարդկանց առողջության վրա։
«Ռիսկի գործոնները հասկանալը թույլ է տալիս ավելի լավ պաշտպանվել և կառավարել ձեր վիճակը։ Վիտամին D-ի մակարդակի ժամանակին վերահսկողությունը կարող է լինել առողջությունը պահպանելու ռազմավարություններից մեկը», - ընդգծում են աշխատության հեղինակները։