Երեկ տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Նա 18 տարեկան էր։ Ասացին՝ վիճաբանություն է տեղի ունեցել իր և այլ ծառայակցի միջև, ինչից հետո 18-ամյա սահմանապահ զինծառայողն ինքնասպան է եղել իրեն ամրակցված զենքով։ Մենք տեղեկացանք, որ նրան վիրավոր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ 

 

Քննչական կոմիտեից MediaHub-ին դեպքի առնչությամբ ասացին հետևյալը․ «Սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։

Blog Image

Այսինքն՝ ՔԿ-ից ևս հաստատեցին ինքնասպանության փաստը՝ նշելով, որ նրան հասցրել են դրան։ Միայն թե պարզ չէ, թե ինչ է նշանակում՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնել։ 

Վահե Մակարյան