Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Վարդավառի տոնի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ալավերդի խոշորացված համայնքի Դսեվանք կոչվող հատվածում լողանալիս՝ 22-ամյա երիտասարդ է խեղդվել։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բժիշկները, սակայն տղան արդեն մահացած է եղել։
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մահացածի հարազատները հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա և քարերով վնասել այն։