Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը էլեկտրահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել դի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի 20 շենքի բակից։ Նա կոյուղիների վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, փոսից ջրահեռացում կատարելու պահին, ջրային պոմպով հոսանքահարվել է։

Blog Image

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Հակոբ Մ․-ն էր, ով նաև իր անվամբ ԱՁ-ի տնօրենն էր։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։