Ցինկն օրգանիզմի նորմալ աշխատանքի համար ամենակարևոր տարրերից մեկն է, որի դեֆիցիտը հանգեցնում է լուրջ խանգարումների։ Այս տարրն ամրապնդում է իմունային համակարգը, բարելավում է մարսողությունը, մասնակցում է սպիտակուցների սինթեզին, հյուսվածքների ռեգեներացիային, բջիջների արտադրությանը և առհասարակ օրգանիզմում տեղի ունեցող մի շարք այլ կարևոր գործընթացներին, ուստի օրգանիզմում դրա մակարդակին հետևելը շատ կարևոր է, մինչդեռ մարդկային օրգանիզմն ունակ չէ ինքնուրույն ցինկ արտադրել, ինչը նշանակում է, որ այն բավարար քանակությամբ ստանալու համար հարկավոր է օգտագործել ցինկով հարուստ մթերք։

 

 

Blog Image

Օրգանիզմում ցինկի դեֆիցիտի ախտորոշման համար հարկավոր է մազերի, արյան կամ մեզի հետազոտություն անցկացնել, սակայն կան որոշ արտաքին ախտանշաններ, որոնք կարող են հուշել այդ հետազոտության անցկացման անհրաժեշտության մասին։ Նման ախտանշանների շարքին կարող են դասվել փորլուծությունը, ախորժակի կորուստը, քաշի կտրուկ նվազումը, վերքերի ու վնասվածքների դանդաղ ապաքինումն ու հոգնածությունը։