Տուրբուլենտության պատճառով՝ ամերիկյան Delta Air Lines ավիաընկերությանը պատկանող օդանավով Սոլթ-Լեյք-Սիթիից Ամստերդամ թռչող ուղեւորներից 25-ը հոսպիտալացվել են։

Այս մասին տեղեկացնում է ավիաընկերության Մամուլի ծառայությունը։

 

 

Համաձայն հաղորդման, Delta Air Lines-ի DL56 չվերթ իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է ստիպված եղել կատարել այն բանից հետո, երբ բախվել է զգալի տուրբուլենտության թռիչքի ժամանակ։

Տուրբուլենտության պատճառով՝ օդանավի 25 ուղեւոր հոսպիտալացվել է

Airbus A330-900 օդանավը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել Մինեապոլիսի օդանավակայում։ Բուժաշխատողները դիմավորել են օդանավը՝ գնահատելու համար անձնակազմի եւ ուղեորների առողջական վիճակը։

Ուղեւորներից 25-ը հոսպիտալացվել են՝ հետագա բուժզննման կամ բուժում ստանալու համար, ասված է հայտարարությունում։