Իսպանացի բժիշկ Խոսե Մանուել Ֆելիսեսը La Razon պարբերականի հետ զրույցում ասել է, որ երեկոյան ժամերին չի կարելի ուտել ձմերուկ կամ եմիշ, քանի որ հնարավոր է լինեն քնի հետ կապված խանգարաումներ։ «Ձմերուկն ու եմիշն իհարկե հիանալի լրացնում են մեր ջրի պակասը։
Սակայն, քանի որ նրանք այդքան հարուստ են ջրով, կարող են քնի խանգարումներ առաջացնել՝ ստիպելով, որ գիշերվա կեսին արթնանաք ու գնաք զուգարան»,- ասել է նա։
Բժիշկը հիշեցրել է, որ ձմերուկը 90 տոկոսով բաղկացած է ջրից։ Մասնագետը նաեւ հորդորել է քնելուց առաջ, կամ երեկոյան ուշ ժամի հրաժարվել նաեւ անանաս ուտելուց, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ թթվային նյութեր։ Իսկ դրանք կարող են դիսկոմֆորտ առաջացնել ստամոքսում։ Ավոկադոն էլ նա խորհուրդ է տվել ուտել նախաճաշին կամ ճաշին, քանի որ դժվար մարսվող է։