Լյարդը օրգանիզմի հիմնական ֆիլտրն է, և դրա առողջությունը մեծապես կախված է սննդակարգից: Որոշ մթերքներ, եթե պարբերաբար օգտագործվեն, կարող են լուրջ վնաս հասցնել, այդ թվում՝ անդառնալի փոփոխություններ:

- Ճարպոտ և տապակած սնունդը - ծանրաբեռնում են լյարդը, նպաստում են օրգանների ճարպակալմանը և բորբոքմանը;
- Քաղցր գազավորված ըմպելիքները - պարունակում են մեծ քանակությամբ ֆրուկտոզ, որը լյարդում վերածվում է ճարպի;
-Շաքարի և քաղցրավենիքի ավելցուկը՝ խաթարում է նյութափոխանակությունը և արագացնում լյարդի բջիջների քայքայումը;

Blog Image

- Ալկոհոլը - ցիռոզի և հեպատիտի հիմնական պատճառ, նույնիսկ չափավոր օգտագործելը վտանգավոր է;
- Կիսաֆաբրիկատներն ու երշիկեղենը - պարունակում են կոնսերվանտներ, տրանս ճարպեր և աղեր, որոնք ծանրաբեռնում են լյարդը;
- Չափից շատ թխվածքաբլիթները և արագ սնունդը - հանգեցնում են լյարդի ճարպային դեգեներացիայի:

Լյարդի առողջությունը պահպանելու համար կարևոր է սահմանափակել այս մթերքները, խմել բավարար քանակությամբ ջուր և սննդակարգում ներառել բանջարեղեն, կանաչեղեն և սպիտակուցներ: