Նիդեռլանդների արգելոցներից մեկում գայլի և երեխայի մասնակցությամբ լուրջ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին գրել է «Times»-ը։
Վեցամյա տղան, նրա մայրը՝ Նինկեն, և կրտսեր եղբայրը անտառային արահետով քայլելիս են եղել, երբ նրանց մոտեցել է գայլը։ Սկզբում կինը կենդանուն շփոթեցրել է անվնաս շան հետ, բայց շուտով գիտակցել է վտանգը։ Գիշատիչը բռնել է երեխային և քարշ տվել անտառ։
Այդ պահին օգնության են հասել պատահական անցորդներ. երկու տղամարդ բռնել են փայտեր՝ կենդանուն վախեցնելու և տղային ազատելու համար։ Նրանց հաջողվել է։ Երեխայի մեջքին մնացել են վերքեր, որոնք կարերի կարիք են ունեցել։
Նախնական տվյալներով՝ հարձակվող գայլը՝ Բրամ մականունով, բազմիցս ագրեսիա է ցուցաբերել այս արգելոցում գտնվող մարդկանց և կենդանիների նկատմամբ։ Իշխանությունները որսորդներին թույլատրել են կրակել գիշատչի վրա, բայց այդ միջոցառումները դեռևս չեն իրականացվել։
Այգու այցելուներին խստորեն խորհուրդ է տրվում զերծ մնալ երեխաների և ընտանի կենդանիների հետ զբոսանքից։