Քրտինքի տհաճ հոտը կարող է առաջանալ ոչ միայն վատ հիգիենայի, այլև ոչ այնքան ակնհայտ գործոնների պատճառով, Veja բժշկագիտական հանդեսին տված հարցազրույցում հայտնել է մաշկաբան Օտավիո Մասեդոն։
Նրա համոզմամբ՝ քրտնագեղձերի գործունեության վրա կարող են ազդել սթրեսը և ուժեղ հույզերը, առանձնապես անհանգստությունը։ Դա հիմնականում վերաբերում է ապոկրին գեղձերին, որոնց արտազատուկներն ամենից հաճախ ուղեկցվում են սուր հոտով։
Բացի դրանից, քրտնքահոտը կարող է ուժեղանալ որոշակի սննդամթերքների և ըմպելիքների, օրինակ՝ սխտորի, սոխի, կարիի (քրքումի), ալկոհոլի և գերմշակված սննդի պատճառով։ Այդ գործոնների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս հավասարակշռված սննդակարգ և բավարար քանակությամբ ջրի օգտագործում։

Մեկ այլ պատճառ կարող է լինել սինթետիկ հագուստը, որը պահպանում է քրտինքը և ստեղծում է բարենպաստ միջավայր մանրէների բազմացման համար։ Մակեդոն խորհուրդ է տալիս նախապատվություն տալ բնական գործվածքներին՝ բամբակին և կտավին։
Ավելի վաղ նյարդաբան Պոլինա Լեպիլովան որպես ավելորդ քրտնարտադրության դեմ պայքարի արդյունավետ միջոց խորհուրդ էր տվել իոնտոֆորեզը։