Article image
Կին է ձերբակալվել՝ ճամպրուկի մեջ երեխա տեղափոխելու համար

Նոր Զելանդիայում մի կին ձերբակալվել է երկու տարեկան երեխա ճամպրուկի մեջ տեղափոխելու համար: Աղջկան հայտնաբերել է ավտոբուսի վարորդը պլանային կանգառի ժամանակ։

 

Նա նկատել է, որ ճամպրուկը շարժվում է: Ճամպրուկը եղել է հատուկ բաժանմունքում, գրել են ԶԼՄ-ները։

Երեխային տեղափոխել են հիվանդանոց՝ զննման:

Blog Image

Բժիշկները պարզել են, որ աղջիկը «գերտաքացել է», բայց լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել: 27-ամյա կինը կասկածվում է երեխաների նկատմամբ բռնության համար: Նրա և աղջկա հարաբերությունները  պարզվում են: