Երկու օր առաջ՝ օգոստոսի 6-ին ավտովթար էր տեղի ունեցել Մարշալ Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում։ Ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած տեղափովել էր «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։

MediaHub-ը գրել էր, որ ավտոմեքենայի մեջ եղել են ընտանիքի անդամներ՝ 3 անչափահաս երեխա, նրանց ծնողները և տատիկը։

«Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանից տեղեկացանք, որ երեխաները և մայրը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, իսկ ընտանիքի հայրը տեղափոխվել է պալատ: Տատիկը ի սկզբանե եղել է այրվածքային բաժանմունքում։

Blog Image

Նրանց բոլորի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հիշեցնենք, Առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: 1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս վիճակը միջին ծանրության է:

Էմմա Մարտիրոսյան