Ռուսաստանի զինված ուժերը հինգ Shahed անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի Օդեսայի մարզում գտնվող SOCAR-ի նավթամբարի վրա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել և վնասվել է դիզելային խողովակաշարը։

 

Վիրավորվել են ընկերության չորս աշխատակիցներ,  հոսպիտալացվել են բոլորը։ Հրդեհը արագորեն մարվել է, և վերականգնողական աշխատանքներ են ընթանում։