Սեխը չպետք է ուտել կաթնամթերքի, մսի կամ ալկոհոլի հետ համատեղ, «ՌԻԱՄՕ»-ին ասել է բժիշկ Եկատերինա Դեմյանովսկայան։
Նրա խոսքով՝ նման կերակուրը կարող է աղիներում խմորում առաջացնել, փքվածություն և նույնիսկ լուծ։
Սեխը դժվարամարս մթերք է. այն պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և շաքար։ «Հատկապես վտանգավոր է սեխը համատեղել կաթնամթերքի, ալկոհոլի կամ մսի հետ. նման համադրությունը ստեղծում է գազերի առաջացման իդեալական միջավայր»,- զգուշացրել է Դեմյանովսկայան։
Մասնագետը բացատրել է, որ հասուն սեխի չափից շատ օգտագործումը հազվադեպ է հանգեցնում ծանր թունավորման։ Սակայն իրական վտանգը ներկայացնում են չհասած կամ փչացած պտուղները. դրանցում կարող են կուտակվել թունավոր միացություններ։