2022 թվականի մայիսի 6-ին Վարդենիկ գյուղի բնակիչներ Ավետիք Սևոյանն ու Իշխան Աբրոյանը Սևանա լիճ էին գնացել ձկնորսության։ Նրանք փոքրիկ նավակով դուրս էին եկել ջրեր, սակայն փոթորկալից եղանակի հետևանքով նավակը շրջվել էր, և երկուսն էլ խեղդվել էին։
Այսօր հայտնի դարձավ, որ օրեր առաջ հայտնաբերվել են երիտասարդ ձկնորս Իշխան Աբրոյանի մասունքները։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Ավետիք Սևոյանի մարմինը մոտ 20-25 օր անց դուրս էր եկել ափ, սակայն Իշխան Աբրոյանի մարմինը, չնայած երկարատև և համառ որոնումներին, այդ ժամանակ չէր հաջողվել գտնել։

«Շատ լավ տղա էր, տան միակ տղան էր, կարծեմ՝ մի քույր ուներ։ Ամուսնացած չէր։ Այսքան տարի անց դժվար էր հավատալ, որ նրա մարմինը կգտնեին։ Այսօր արդեն տեղի ունեցավ թաղման արարողությունը»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց նրա համագյուղացիներից մեկը։