Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան հայտնել է, որ արևածաղկի սերմերի սիրահարները կարող են լուրջ առողջական խնդիրների ունենալ: Բժշկուհին իր տելեգրամյան ալիքում նշել է արևածաղկի սերմերից հրաժարվելու հինգ պատճառ։
Պավլովան զգուշացրել է, որ սերմերը պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-6 ճարպաթթուներ, որոնք, ի տարբերություն օմեգա-3-ի, մեծացնում են օրգանիզմում բորբոքումները:
Բացի այդ, արևածաղկի սերմերը շատ բարձր կալորիականություն ունեն՝ 100 գրամը պարունակում է գրեթե 600 կիլոկալորիա: Բժշկուհին նշել է նաև, սերմերը մեծացնում են ախորժակը:
Նրա խոսքով՝ տապակած սերմերը նպաստում են արագացված ծերացմանը: Արևածաղկի սերմերը առաջացնում են նաև ատամների էմալի ճաքեր:
Հիվանդություններից խուսափելու համար Պավլովան խորհուրդ է տվել գնել հում սերմեր, այնուհետև մանրակրկիտ լվանալ դրանք և չորացնել ջեռոցում կամ միկրոալիքային վառարանում: