Ինչ են պատմում կվադրոցիկլի վթարի հետևանքով մահացած անչափահաս աղջիկների մայրերը

Մահվան ելքով վթարի զոհ դարձած աղջիկների հարազատներին չի բավարարում գործի ընթացքը: Ծնողներն անթույլատրելի են համարում երկու անչափահասների կյանք խլած երիտասարդին կալանքից ազատելը։ Շեշտում են` փաստացի վարորդը շարունակում է ապրել սովորական կյանքով։ Եթե երկու հոգու մահը մարդուն մեկուսացնելու բավարար պատճառ չէ, ապա նման դեպքեր էլի են լինելու։

Սա համարում են ուղիղ ճանապարհ դեպի նոր ողբերգություններ։ Վարորդի խափանման միջոցի հարցը հիմա վերաքննիչ քրեական դատարանի տիրույթում է։ Դատախազության ու ծնողների բողոքի հիման վրա պետք է որոշվի կհայտնվի նա արդյոք կալանավայրում։ Բայց ծնողները հստակ հայտարարում են՝ այս որոշման հետ չեն հաշտվելու։

Возможно, это изображение 2 человека

Նրանք չեն պատրաստվում լռել, պայքարելու են այնքան, քանի դեռ արդարությունը վերականգնված չէ։

Մանրամասները՝ news.am