«Այս նախնական պայմանավորվածությունների փաթեթում կա մի դրույթ․ Հայաստանը անխոչընդոտ ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին, որպեսզի միջազգային իրավունքով Ադրբեջանին չպատականող՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապ պահպանվի,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ խոսելով Խաղաղության համաձայնագրի դրույթներից, ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին սիրող, նրանով հիացող քաղաքացիներին։
«Հիմա ձեզ հարց եմ տալիս՝ եթե մարդ եք, եթե սրանից հետո էլ մարդ եք համարելու, եթե փչացած և ծախու արարած չեք համարում ձեզ, եթե հիպնոսի մեջ ընկած չեք համարում ձեզ, ասեք խնդրեմ՝ փոխադարձության պայմաներում ո՞րն է այն անխոչընդոտ ճանապարհը, որը Հայաստանին տրամադրում է Ադրբեջանը։
Ադրբեջանին տրվեց 42 կմ անխոչընդոտ ճանապարհ, իսկ ի՞նչ տրվեց Հայաստանին։ Ինչո՞ւ ոչ մի խոսք չկա պատանդների մասին, արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին։ Ինչո՞ւ ոչ մի խոսք չկա 30 տարուց ավելի հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին»,- հարցադրեց Հայրիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։