Պրոֆեսորներ Քրիս Մարլին և Դամիան Բեյլին զգուշացրել են, որ պիցցայի սիրահարները կարող են բախվել երկու վտանգավոր հիվանդության: Նրանց խոսքերը մեջբերում է El Español-ը։

Ինչպես նշել են մասնագետները, շաբաթական ընդամենը մեկ անգամ պիցցա ուտելը հանգեցնում է ուղեղային արյան շրջանառության խանգարման, ինչը մեծացնում է դեմենցիայի առաջացման ռիսկը:

Բացի այդ, պիցցան մեծացնում է մեկ այլ վտանգավոր հիվանդության՝ կաթվածի առաջացման ռիսկը, ընդգծել են նրանք։

 

 

Մարլին և Բեյլին հավելել են, որ պիցցան նաև վատթարացնում է սրտի աշխատանքը, քանի որ այն բացասաբար է ազդում արյան անոթների տոնուսի վրա։