Ուռուցքաբան և քիմիաթերապևտ Անտոն Իվանովն ասել է, որ բնական, թարմ աղացած սուրճը կարող է նվազեցնել չարորակ ուռուցքների որոշ տեսակների զարգացման ռիսկը։
«Սուրճի հիմնական նյութը՝ կոֆեինը, մետաբոլիզացվում է լյարդի ֆերմենտներով և ուժեղացնում է լյարդի դետոքսիկացումը», - մեջբերում է Gazeta.ru-ն բժիշկ մասնագետի խոսքերը։
Բացի այդ, օրական երկու բաժակ սուրճ խմելը կարող է գրեթե կիսով չափ նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման վտանգը: Նաև այս սիրելի տաք ըմպելիքը որոշ դեպքերում կարող է մեղմել լյարդի, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղով հիվանդների մոտ քաղցկեղի զարգացումը:
Միևնույն ժամանակ, չպետք է չափից շատ օգտագործել սուրճ. աշխատեք սահմանափակվել օրական երկու, առավելագույնը երեք բաժակ սուրճով: