Article image
ՌԴ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել. ո՞րն է պատճառը

Պուլկովո օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումների պատճառով մոտ 30 չվերթ է հետաձգվել, հայտնել է «Northern Capital Gateway» ընկերության (օդանավակայանի օպերատոր) մամուլի ծառայությունը։

Շաբաթ օրը ավելի վաղ Հյուսիսարևմտյան տրանսպորտային դատախազությունը իր Telegram ալիքում հայտնել էր գրեթե 40 չվերթի հետաձգման մասին։

Blog Image

«Այս պահին մոտ 30 չվերթ է հետաձգվել։ Ուղևորներին սպասարկում են դաշնային ավիացիոն կանոնակարգերին համապատասխան», - ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ օդանավակայանում ջուր և սնունդ են բաժանում։