Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզա Մելիքյանը, որը այս շրջանում նկարահանվում է «Վերջին զանգ» սերիալում, ավտովթարի է ենթարկվել: Էլիզան վնասված մեքենայի լուսանկարն է հրապարակել ինստագրամյան «սթորի» բաժնում: «Փառք Աստծո՝ ես տեղում եմ»,-կից գրել է դերասանուհին:

Հաջորդ «սթորիում» Էլիզան ցուցադրել է իրեն: Տեսանյութում նրա հոնքի հատվամում վիրակապ է դրված: Էլիզան շնորհակալություն է հայտնել հետևորդներին ուշադրության համար և գրել, որ արդեն լավ է:
«Սիրելիներ ջան, ամեն ինչ լավ է: Ունքիս վրա փոքրիկ քերծվածք կա, բայց լուրջ ոչինչ չի եղել»,-տեղեկացրել է նա:
