Article image
Փրկարար մոտակայքում չի եղել, հետ եմ նետվել ջուրը, որ կարողանամ իրեն փրկել․ գրել է Քոբուլեթիում ջրաhեղձ եղած հայ երիտասարդի նշանածը

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում 24-ամյա հայ երիտասարդի ջրահեղձ լինելիս տարածքում փրկարար չի եղել, այս մասին հայտնել է մահացածի նշանածը՝ Արիանա Գրիգորյանը։

«Ես Արեանա Գրիգորյանն եմ՝ 24-ամյա Սերգեյ Հակոբյանի նշանածը։ Ուզում եմ, որ բոլորը դադարեն սուտ լուրերի տարածումը։

 

Blog Image

Ինձ ոչ ոք չի փրկել․ ես ինքս եմ դուրս եկել ջրից։ Ավելին ասեմ՝ նորից հետ եմ նետվել ջուրը, որ կարողանամ նաև իրեն փրկել։ Երբ մենք ջուրն ենք մտել, ալիքներն այդքան շատ չեն եղել․ միանգամից է ուժեղացել։ Իսկ այդ պահին ոչ մի փրկարար մոտակայքում չի եղել, որ օգնության գար․ նրանք շատ ուշ են եկել։ Խնդրանքս և աղաչանքս՝ դադարեք սուտ լուրերի տարածումը»,- գրել է Արիանա Գրիգորյանը։