Առյուծներ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արդեն անցել են ճակատագրի կողմից նախատեսված բոլոր փորձությունները։ Նրանք շատ են հոգնել և երազում են հանգստի մասին։ Առյուծների համար հիմա շատ բարդ է, սակայն սրա հետ պետք է համակերպվել։ Աշնանը նրանք դրական արդյունք կստանան իրենց աշխատանքից։ Աշնանային 3 ամիսների ընթացքում Առյուծներն աստիճանաբար թեթևություն կզգան։ Նրանց մոտ հավատ կառաջանա սեփական ուժերի հանդեպ։
Երկվորյակներ
Այս նշանի ներկայացուցիչները աշնանը կզգան, թե անձնական հարաբերություններում ինչպես է ամեն ինչ փոխվում։ Երբեմն դա կարող է անիրական թվալ նրանց։ Երկվորյակների և նրանց զուգընկերների հարաբերություններում կավելանան նրբությունը և հասկացվածությունը։ Հնարավոր է, որ աշնանը նրանք կարևոր որոշում կայացնեն իրենց համար։