Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կդիտվի այս տարվա հիմնական աստղագիտական իրադարձություններից մեկը՝ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում միլիարդավոր մարդիկ կկարողանան տեսնել այս երևույթը գոնե մասնակի։ Առաջինը խավարումը դիտվել էր մարտի14-ին: Լուսնային խավարումները համաշխարհային իրադարձություններ են, դրանք տեղի են ունենում նույն պահին ամբողջ մոլորակի համար, տարբերությունը միայն ժամային գոտին է։
Սեպտեմբերի 7-ի խավարումը Երևանում կդիտվի ժամը 19:28-ից մինչև 00:55։
Խավարման փուլերը ըստ Երևանի ժամանակի (GMT+4)
Կիսաստվերային փուլի սկիզբ՝ 19:28:25
Մասնակի խավարման սկիզբ՝ 20:27:09
Լրիվ խավարման սկզիբ, Լուսինը կդառնա կարմիր՝ 21:30:48
Առավելագույն խավարում՝ 22:11:47
Լրիվ խավարման ավարտ՝ 22:52:51
Մասնակի խավարման ավարտ՝ 23:56:31
Կիսաստվերային խավարման ավարտ՝ 00:55:08
Տևողությունը
Ընդհանուր տևողությունը՝ 5 ժամ 27 րոպե
Լրիվ փուլը տևելու է՝ 1 ժամ 22 րոպե
Խավարումը տեսանելի կլինի ԱՊՀ ամբողջ տարածքում՝ բացառությամբ Չուկոտկայի թերակղզու։