Արտակարգ դեպք՝ Արցախի Ռոստովյան խաչմերուկում։
Oragir.News թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Արցախ- Ռոստովյան փողոցների խաչմերուկում, Մեդլայն բժշկական կենտրոնի մոտ, հենց ճանապարհի մեջտեղում, ջախջախված գլխով տղամարդու մարմին է ընկած։
Նախնական վարկածով՝ տարեց տղամարդը բետոնախառնիչ բեռնատարի կողքով քայլելիս՝ դիպչել է աշխատող սարքին, ինչն էլ քաղաքացուն քաշել է իր մեջ։
Ոստիկանները ժամանել են դեպքի վայր․ ճշտվում են մանրամասները։