Էլբրուսի ճոպանուղու վթարի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել ինը մարդ։ Կաբարդինո-Բալկարիայի իշխանությունների տվյալներով՝ վթարի պատճառը հենարաններից մեկի գլանից ճոպանի դուրս գալն է եղել։
Տուժածները տարհանվել են մոտ 3,8 հազար մետր բարձրությունից և տեղափոխվել են տարածաշրջանի հիվանդանոցներ։ Տարածաշրջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բժշկական հաստատությունները մարտական պատրաստության են բերվել վիրավորներին ընդունելու համար։
Տեսանյութն՝ այստեղ