Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղի մամուլի ծառայությունը։
«Պետրոպավլովսկ-Կամչատկայից հեռավորությունը՝ 157 կմ։ Խորությունը՝ 25.4 կմ։ Մագնիտուդը՝ 5.9», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես բացատրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, աշխարհագրագետ Արկադի Տիշկովը, Կամչատկայի թերակղզու ափերի մոտ տեղի ունեցող սեյսմիկ իրադարձությունները կապված են նախորդ մեծ ցնցումից հետո տեղի ունեցած հետցնցումների հետ, մայրցամաքային մասի տեղաշարժով, խորությունների փոփոխությամբ և հետագա ցունամիներով Կուրիլյան կղզիներում և Սախալինի մոտակայքում։