Խորը ցավով և մեծ վշտով տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Էմանուելը կյանքից անժամանակ հեռացել է։ Նրա կորուստը անչափ ծանր է մեր դպրոցի համար։
Էմանուելը կհիշվի որպես լուսավոր, բարի և ընկերասեր աշակերտ, ով միշտ ժպիտ ու ջերմություն էր պարգևում շրջապատին։ Նրա վաղաժամ հեռացումն անբուժելի ցավ է մեզ համար։
Մեր վշտակցությունն ու զորակցությունը հայտնում ենք Էմանուելի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Թող լուսավոր հիշատակը հավերժ մնա բոլորիս սրտերում, մեր Էմանուել։