Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակի զինծառայող, ով ցանկացավ ներկայացնել իրենց զորամասում տիրող բարձիթողի վիճակը և թե ինչպես են վերադասի կին զինծառայողները վերաբերվում իրենց հետ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում զինծառայողը ասաց․ «Մեր զորամասում, որտեղ բոլորը կանայք են, վերադասը իրեն առավելություն է տվել և մեր հետ վարվում ու խոսում է այնպես ինչպես ցանկանում են։ Անգամ մարզումների ժամանակ հղիներին ստիպում են հագնել զրահաբաճկոն և զենք, զինամթերով վազել 3 կամ 10 կմ։