Չինաստանի Ազգային օդերևութաբանական կենտրոնը շաբաթ օրը «նարնջագույն» մակարդակի նախազգուշացման մասին հայտարարություն է տարածել։ Այն առկա չորս մակարդակներից երկրորդն է և կապված է «Մաթմո» տայֆունի հետ։ Մաթմոն այս տարվա 21-րդ թայֆունն է, որն այս պահին ուժգնանում է և շարժվում դեպի երկրի հարավային ափ, հաղորդում է Սինհուան։
Ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ շաբաթ օրը՝ ժամը 5-ին, 18 աստիճան հյուսիսային լայնության և 117.7 աստիճան արևելյան երկայնության վրա դիտված թայֆունը շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ ժամում 25-30 կմ արագությամբ։
Ակնկալվում է, որ կիրակի ցերեկը «Մաթմո»-ն ցամաք դուրս կգա Գուանդուն նահանգի Դյանբայ շրջանից մինչև Հայնան նահանգի Վանին քաղաք ընկած ափամերձ շրջաններում, որոնք գտնվում են Հարավային Չինաստանում, ասվում է Չինաստանի Ազգային օդերևութաբանական կենտրոնի հաղորդագրության մեջ։