Article image
Ողբերգական դեպք Երևանում․ «Ուիգմոր»-ում արձանագրվել է 15-ամյա տղայի մահը․ ոստիկшններն ու քննիչները ճաղավանդակի վրա հայտնաբերել են պարան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 9:30-ի սահմաններում «Ուիգմոր» բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել տղա երեխա, որի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։

 

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթուղթ է կազմվել, որը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում ճաղավանդակի վրա հայտնաբերել են պարան, որով, ըստ նախնական տեղեկությունների, տղան կախվել է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։