Article image
Ի՞նչ հիվանդության նշան է, երբ ճաքճքում են շուրթերը

Ճաքճքված շուրթերը

Եթե շրթունքների և բերանի անկյուններում ճաքերի հետ մեկտեղ զգացվում է մկանային թուլություն, առաջանում են կենտրոնացման և մազաթափության հետ կապված խնդիրներ, սա լուրջ ազդանշան է վիտամին B2-ի պակասի մասին: Կաթնամթերքը, ձուն, գետնանուշը, դեղձը, սոյայի հատիկները, տանձը, լոլիկն ու ծաղկակաղամբը արագ կվերականգնեն խախտված հավասարակշռությունը։

 

 

Սպիտակ ծածկույթ լեզվի վրա

Սա ուղեկից է նրանց համար, ովքեր երկար ժամանակ քաղցած են կամ մրսած են։ Բայց եթե, պարուրող սպիտակ ծածկույթի ֆոնի վրա, լեզվի եզրերի կարմրությունը հստակ երևում է, ապա գաստրիտը շատ հավանական է: