info.most.am-ը ձեր տոնական սեղանի համար մի հեշտ և ախորժելի աղցան է առաջարկում։
Մեզ անհրաժեշտ է.
• 200 գրամ մարինացված սունկ
• 2 գլուխ սոխ
• 2 կարտոֆիլ
• 1 գազար
• 300 գրամ եփած միս
• 250 գրամ պանիր
• Մայոնեզ կամ թթվասեր՝ ըստ ճաշակի
• 5-6 չերի տեսակի լոլիկ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Մանր կտրատում ենք սունկը և դնում աղցանամանի հատակին։
2. Մանր կտրատած սոխը բուսայուղի մեջ տապակում ենք մինչև փափկելը, դնում ենք անձեռոցիկի վրա և թողնում սառչի։ Դրանից հետո լցնում ենք սնկի վրա և մայոնեզով պատում։
3. Մաքրում ենք կարտոֆիլը, խոշոր քերիչով քերում ենք, խառնում ենք մայոնեզի հետ և դնում սոխի վրա։
4. Գազարը քերում ենք խոշոր քերիչով, դնում կարտոֆիլի վրա և մայոնեզ անում։
5. Միսը մանր կտրատում ենք, դնում ենք կարտոֆիլի վրա և կրկին մայոնեզ անում։
6. Վերևից լցնում ենք խոշոր քերիչով անցկացրած պանիրը։ Աղցանը զարդարում ենք չերի լոլիկներով և կանաչիով։
Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը
Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am