Բոլորս էլ գիտենք, որ շատ աղ օգտագործել խորհուրդ չի տրվում։ Սակայն աղը որպես բուժական միջոց նույնիսկ օգտակար է։ Աղի լուծույթը կարող է հանել բորբոքումները. դրանով ողողում են քիթն ու կոկորդը։

info.most.am-ի հետ միասին տեսնենք, թե ինչ հրաշքներ կարող է գործել սովորական կերակրի աղը։

 

 

 

 

Այս բաղադրատոմսը փորձված է բժիշկ Շչեգլովի կողմից, որն օգտագործել է այն Երկրորդ համաշխարհայինի տարիներին՝ վիրավոր զինվորներին բուժելիս։ Բուժքրոջ պատմածների համաձայն՝ կերակրի աղի հիպերտոնիկ լուծույթի շնորհիվ բժիշկը լուրջ վերքեր է բուժել և 3-4 օր անց թարախոտ վերքերը դադարել են փտելուց և վարդագույն են դարձել։ Բարձր ջերմությունն իջնում էր, մահացության դեպքեր գրեթե չէին լինում նրա մոտ։ Նշվում է, որ լուծույթում աղը չպետք է գերազանցեր տաս տոկոսը։ Կտորը, որով կապվում էր վերքը, պետք է շնչող լիներ։ Եթե մարլյա եք օգտագործում,ապա ութ շերտով ծալեք այն։ Նման բուժումը առնվազն մեկ շաբաթ տևում է։ Լուծույթը պետք է բավական տաք լինի, երբ դնում եք վերքի վրա։ Կտորը թեթև քամեք, այն ոչ շատ չոր և ոչ էլ թաց պետք է լինի։ Վիրակապը թողեք ամբողջ գիշեր։

• Եթե հարբուխ ունեք կամ գլխացավ, այս լուծույթով շրջանաձև թրջոց դրեք ճակատին և ծոծրակին։ Հարբուխն անցնում է 1-1,5 ժամ հետո։ Գլխացավից ազատվելու համար վիրակապը թողեք մինչև առավոտ։ • Եթե ամեն դեպքում զգում եք, որ ուշացրել եք, ապա նաև մեջքին պետք է լուծույթով թրջոց դնեք (երկու շերտ խոնավ և 2 շերտ չոր սրբիչ)։ 1. 1 լիտր տաք եռացրած ջրի մեջ լուծեք 3 տափակ ճ.գ. աղ։ Լավ խառնեք։ 2. 8 շերտ բնական կտոր վերցրեք, թրջեք լուծույթի մեջ 1 րոպե։ Մի թեթև քամեք, որպեսզի չհոսի։ 3. Դրեք այն հիվանդ տեղի վրա, լավ բինտով կապեք կամ կպցրեք սպեղանիով։ Վրայից անպայման բնական բրդի կտոր դրեք և քնեք։ 4. Առավոտյան հանեք այս ամենը։ Երեկոյան քնից առաջ կրկնեք սա։

Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը

Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am