info.most.am-ը շատ նուրբ նախուտեստի բաղադրատոմս է ներկայացնում. աղցան «Ֆրանսիական համբույր»։ Աղցանը շատ հեշտ է պատրաստվում։ Միսը կարող եք խոզի փոխարեն հավի փափկամիս կամ տավարի միս օգտագործել։ Բաղադրիչները պարզ են և մատչելի։ Սոխն անպայման մարինացրեք, որ նրբությունը չկորի։

 

 

 

 

Անհրաժեշտ բաղադրիչներ

• Խոզի միս կամ տավարի միս – 300 գրամ,

• Գլուխ սոխ – 1 հատ,

• Լոլիկ – 3 հատ,

• Պանիր – 200 գրամ,

• Մայոնեզ – ըստ ճաշակի։

Մարինադ սոխի համար

• Աղ – 0,5 թեյի գդալ,

• Շաքարավազ – 1 թ.գ.,

• Քացախ – 1 ճ.գ.,

• Եռացրած ջուր – 200 մլ։

Պատրաստման եղանակը

1. Միսը կտրատել մանր խորանարդիկներով կամ ձողիկներով և տաք բուսայուղով թավայի մեջ տապակել ուժեղ կրակի վրա 7-8 րոպե, եթե հավի փափկամսով եք անում՝ 6 րոպե։

2. Մարինացնում ենք սոխը։ Կտրատում ենք խորանարդիկներով, լցնում ենք թասի մեջ, ավելացնում ենք աղը, շաքարավազը, քացախը և եռացրած ջուր ենք լցնում վրան։

3. Թավայի մսի վրա աղ ու բիբար ենք անում և տապակում ենք ևս 2 րոպե, դնում ենք անձեռոցիկի վրա։

4. Պանիրը քերում ենք, լոլիկը կտրատում ենք խորանարդիկներով։

5. Սոխի ջուրը թափում ենք։ Բոլոր բաղադրիչները թասի մեջ իրար ենք խառնում, ավելացնում ենք մայոնեզը, խառնում ենք։

6. Պատրաստի աղցանը դնում ենք մատուցման ափսեի մեջ, վրայից մանր քերիչով անցկացրած պանիրն ենք լցնում։

Բարի ախորժակ բոլորին և շատ–շատ համբույրներ։

Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը

Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am