Միայն թե նայեք այս ախորժելի և վառ «մանդարիններին»։ Ում մտքով կանցնի, որ սա ոչ թե աղանդեր է, այլ նախուտեստ։
Եկեք info.most.am-ի հետ պարզենք, թե ինչպես են սրանք պատրաստվում։
Մեզ հարկավոր է
• 2 խաշած ձու
• 2 միջին չափսի գազար
• 150 գր. պանիր
• 100 գր. հալած պանիր
• 5 պճեղ սխտոր
• Աղ ըստ ճաշակի
• Մայոնեզ
Պատրաստման եղանակը.
1. Գազարը խաշել, մաքրել և մանր քերիչով անցկացնել։
2. Հետո քերել պինդ և հալած պանիրները, խաշած ձվերը։
3. Սխտորը ճզմիչով անցկացրեք և ավելացրեք ձվա–պանրային խառնուրդին։
4. Այս ամենը լավ խառնեք և մայոնեզ ավելացրեք։
5. Ձեռքերը թրջեզ և ձվա–պանրային զանգվածից մանդարիններ ծեփեք։
6. Ամեն մի կլորակի մեջտեղում մատով մի քիչ փոս արեք, որ իսկական մանդարին ստացվի։
7. Նախուտեստը սառցախցիկ տեղափոխեք 15 րոպեով։
8. Թաց ձեռքերով խաշած գազարից բլիթներ ձեռքով պատրաստեք և դրանով պատեք «մանդարինները»։
9. Զարդարեք մաղադանոսի ճյուղով։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը
Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am