Կոճապղպեղի համն ու դարչինի հոտը, հիլի ու մեխակի բույրը կդարձնեն այս չորաբլիթները ձեր ամենասիրելիներից մեկը։
info.most.am-ի առաջարկած այս բաղադրատոմսով չորաբլիթները բարակ, խրթխրթան ու բուրավետ են ստացվում, այնպես որ, խորհուրդ ենք տալիս միանգամից երկու չափաբաժին թխել, քանի որ դրանք շատ արագ անհետանում են սեղանի վրայից։
Բաղադրիչներ
• 200 գրամ ալյուր
• 1 ձու
• 100 գրամ կարագ
• 110 գրամ շաքար
• 3 թ.գ. մեղր
• 1,5 թ.գ. սոդա
• 2 թ.գ. աղացած կոճապղպեղ
• 1 թ.գ. աղացած դարչին
• 1 թ.գ. աղացած հիլ
• ½ թ.գ. աղացած մեխակ
Պատրաստման եղանակը
1. Աղացած համեմունքները խառնել սոդայի հետ, իսկ հետո՝ ալյուրի։
2. Առանձին ամանի մեջ խառնեք կարագը և շաքարավազը, ավելացրեք ձուն և նախապես տաքացված մեղրը։ Լավ հարեք հարիչով։
3. Կարագի և ձվի զանգվածին ավելացրեք համեմունքներով ալյուրը և լավ խառնեք։ Խմորը պետք է լավ շագանակագույն դառնա։
4. Խմորը հունցեք ձեռքերով և սառնարանը դրեք 1,5-2 ժամով։
5. Խմորը բարակ բացեք, լավ կլինի թխելու հատուկ թղթի վրա, իսկ հետո ձեր ցանկացած ֆիգուրներով կտրատեք։
6. Չորաբլիթը թխեք 5-7 րոպե՝ 200°C տաք ջեռոցում։ Հենց որ խմորը մի թեթև գույնը փոխում է, այն անմիջապես հանեք ջեռոցից։
7. Ցանկության դեպքում կարող եք զարդարել շաքարային ջնարակով։ Դրա համար ձվի կես սպիտակուցը հարում եք 100 գրամ շաքարի փոշու հետ։ Ջնարակը լցնում եք կրեմի տոպրակի կամ շպրիցի մեջ և նկարում չորաբլիթների վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը
Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am