Բաղադրիչները
Պատրաստման եղանակը Կաղամբը լվանալ, կաղամբակոթերը կտրել-հեռացնել ու կաղամբի գլուխը խոշոր կտրատել:
Ջուրը եռացնել ու եռացված ջրին աղ խառնել:
Կաղամբը տեղավորել էմալապատ տարայի մեջ ու վրան լցնել աղաջուրը:
Կաղամբի վրա ծանրոց դնել ու թողնել 5 օր:
5 օր անց կաղամբն աղաջրից հանել ու մանր կտրտել:
Աղաջուրը չթափել:
Գազարը լվանալ, կլպել և խոշոր քերիչով քերել:
Սխտորը կլպել ու մանրատել:
Մանրատել նաև պղպեղը:
Տարայի մեջ լցնել կտրատված կաղամբը:
Կաղամբի վրա շաղ տալ գազարը, սխտորը, պղպեղն ու մեկ բռաչափ մաղադանոս:
Աղաջուրը թանզիվով քամել, եռացնել, թողնել պաղի ու լցնել կաղամբի վրա:
Վրան ծանրություն դնել ու երկու օր սպասել:
Երկու օր անց շաքարավազ ավելացնել ու լավ խառնել:
Թթուն պատրաստ է:
Աղբյուր
Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am