Ի՞նչ պատրաստել նախաճաշին, որ բոլորը գոհ ու երջանիկ լինեն։ info.most.am-ն առաջարկում է հանգստյան օրերին փորձել այս հրաշք փքաբլիթները։

 

 

 

 

 

Բաղադրիչներ

Միջուկ.

Ցանկացած. Ջեմ, մուրաբա, խտացրած կաթ կամ կրեմ։

Նշենք, որ այս քանակությունից մոտ 40 փքաբլիթ է ստացվում։

Պատրաստման եղանակը.

Կաթը ջրի հետ խառնել մի քիչ տաքացնել, ավելացնել շաքարն ու խմորիչը։ Խառնել և թողնել 15 րոպե, որ հասունանա։ Այժմ ավելացնում ենք ձուն, փափուկ կարագը, աղը, վանիլին (ըստ ցանկության) և հարում ենք ձեռքի հարիչով։ Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրն ու գդալով խառնում։ Խմորը դնում ենք սեղանին և հունցում՝ ալյուր ավելացնելով։ Խմորը չպետք է շատ թույլ լինի և ոչ էլ պինդ. միջին։

Խմորը ծածկել սրբիչով և թողնել մոտ 1,5 ժամ, մինչև որ կրկնակի ավելանա։ Եթե մեկ ժամում է կրկնապատկվում, ուրեմն բավական է և կարելի է անցնել փքաբլիթները պատրաստելուն։

Խմորը բացել 1 սմ հաստությամբ, կլորակներ կտրել և թողնել, մինչև նրանք նույնպես կրկնակի կմեծանան։ Փորձեք կտրել օղու բաժակով։

Լավ տաքացնել առատ ձեթը խորը թավայի մեջ։ Տապակել երկու կողմից։ Պատրաստի փքաբլիթները դնել աձեռոցիկի վրա։ Տապակելիս կողքի վրա սպիտակ զոլ է գոյանում. այ հենց այդտեղից դանակով կտրվածք ենք անում և դնում միջուկը։ Կարելի է միջուկ չդնել, պարզապես շաքարի փոշի ցանել, էլի շատ համով է լինում։

Կերեք փքաբլիթները, քանի դեռ տաք են։ Ձեզ հաճելի թեյախմություն։

Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը

Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am